01.11.2017|
14:03
«Իմ Հայաստան» ծրագիրը ՍայԱրք կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել է նոր ծրագիր՝ Նորավանք վանական համալիրի և Արենի-1 քարանձավի եռաչափ սկանավորման համար, ինչպես նաև օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները՝ Հայաստանի մշակութային ժառանգությունը նկարահանելու, արխիվացնելու և տարածելու նպատակով։ Նշված վայրերն առանձնահատուկ են իրենց գեղեցկությամբ, պատմությամբ և հնագիտական նշանակությամբ։